Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մերկել․ «Ղրիմի բռնակցումն անթույլատրելի էր»

Մերկել․ «Ղրիմի բռնակցումն անթույլատրելի էր»
29.05.2014 | 16:53

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է, որ երկու աշխարհամարտերից քաղած դասերը նպաստել են, որպեսզի հաստատուն դիրքորոշում ունենա ուկրաինական Ղրիմը Ռուսաստանին բռնակցելու հարցում:

Մերկելը շեշտել է, որ Ղրիմի բռնակցումն անթույլատրելի էր, քանի որ դա խաթարեց Եվրոպայի հետպատերազմյան անդորրը:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ